Հիմա բացատրեմ սրանց արած հոգեբանական խաղերն ու դրա ազդեցությունը ամբոխի վրա:
Կարդում եմ, որ հրապարակի տոնածառի լույսերը վառելու ու էդ օրվա տոնախմբության վրա սրանք ծախսել են 1 միլիոն դոլարից ավել գումար։
Հիմա բացատրեմ, թե ոնց է ստացվում, որ ամբոխի աչքին դա չի գալիս:
ՈՒրեմն, գաղտնիք չի, որ միշտ էլ իրական ծախսված գումարը չի բռնում թղթերի վրա գրածի հետ, ու դա համարյա բոլոր երկրներում է այդպես։
Նախկինում էլ չի բռնել, հիմա էլ չի բռնում, բայց թղթերի վրա ամեն ինչ մաքուր է։
ՈՒղղակի նախկինում չէր ասվում, թե ինչքան է ծախսվել։ Ծախսում էին 250.000, գրվում էր 500.000, ու գլուխները կախ, գաղտնի էն 250.000-ն իրենցով էին անում։
Հիմա նույն 250.000-ն են ծախսում, կամ կարողէ գները բարձրացրած վիճակում դառնա 320-350 հազար, բայց գրում են միլիոն ու դա ԲԱՑԱՀԱՅՏ ԱՍՈՒՄ։
Դե, մարդիկ էլ մտածում են, թե բա` տեսեք, պարզ ասում են, տեսեք ինչքան մաքուր են սրանք։
Ամբոխը նախկինների ծախսած թվերի մասին չէր իմանում, ավելի շատ էր պատկերացնում։
ՈՒ չեն հասկանում, որ ավելի են թալանվում և՛ իրենք, և՛ երկիրը։
Ի դեպ, դա լուրջ տեխնոլոգիա է։
Միհրան Միրզոյան